«Վաղվա հանրահավաքը ցույց կտա հայ ժողովրդի կամքը՝ նաեւ
մնացած 18 քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում»,- երեկ «Ա1+»-ին ասաց
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա ասել է նաեւ, որ թեեւ իշխանությունները արտոնել են միայն այսօր կայանալիք հանրահավաքը, իսկ երթը՝ արգելել, բայց այն եւս կկայանա: «Մենք օգտվելու ենք մեր սահմանադրական իրավունքից»,- ասել է Լ. Զուրաբյանը՝ վստահեցնելով, որ հանրահավաքի ընթացքում Տեր-Պետրոսյանի ելույթը շատ հետաքրքիր է լինելու եւ պարունակելու է «նոր եւ լուրջ ակցենտներ»: