Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՂԱՑՈ՞Ւ

Հուլիս 01,2009 00:00

\"\"www.hetq.am-ը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչներին դուր չի եկել գյուղի անտառներում գյուղատնտեսության նախարարության նախաձեռնած բուժումը: Ըստ նախարարության, գյուղին հարող անտառների բուժման նպատակով քիմիական միջոցներ են կիրառվել: «Գյուղմինիստրությունը բերեց անտառը դեղեց լվիճների ոչնչացման համար, որ ծառերը չփչացնեն: Անտառը լվիճները չեն փչացնում, անտառը վերացնում ա կառավարությունը: Էնա, Պեծիկ թալին մտիկ արա, ծառերը ոնց են նոսրացրել, կտրելու ժամանակ քոռանում են, կտրելուց հետո ասում են՝ անտառը կտրում են: Մարդիկ էին, անտառից սունկ էին բերում, գոյությունները քարշ տալիս, դրանից էլ ընկան»,- լրագրողին պատմել են Մարցի բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել