Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԻՋԵՎԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ

Հուլիս 01,2009 00:00

«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Խաչիկ Ստամբոլցյանը մեղադրում է» հոդվածից հետո խմբագրություն զանգեց Նախիջեւանի հուշարձաններով զբաղվող պատմաբան, մատենագետ Արգամ Այվազյանը եւ ասաց, որ հիմնականում համաձայն է Խ. Ստամբոլցյանի արտահայտած տեսակետների հետ: Ոչ միայն Ջուղայի խաչքարերի, այլեւ առհասարակ Նախիջեւանի պատմամշակութային հուշարձանների ավերման հանդեպ պետական այրերի անտարբերության մասին պարոն Այվազյանի ծավալուն հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

Հիշեցնենք, որ Արգամ Այվազյանի գիտական հետազոտությունների նյութը պատմական Հայաստանի Նախճավան-Նախիջեւան երկրամասի մշակութային արժեքներն ու պատմաճարտարապետական հուշարձաններն են։ Նրա գրչին են պատկանում Նախիջեւանի մշակութային արժեքների շինարվեստին ու պատմությանը, վիմագրությանը ու ճարտարապետական հուշարձաններին նվիրված «Նախիջեւանի պատմաճարտարապետական հուշարձանները» (1978), «Նախիջեւանի ԻՍՍՀ հայկական ճարտարապետական հուշարձանները» (1981, ռուսերեն), «Ագուլիս», «Ջուղա» (1984), «Նախիջեւանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ» (1986) աշխատությունները։ Նա նաեւ հեղինակն է «Խզված մեղեդի՝ Ջուղա» ֆիլմի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել