Լրահոս
Օրվա լրահոսը

Վհուկներին արգելել են

Հուլիս 01,2009 00:00

Բրիտանացի վհուկները դժգոհ են, որ կաթոլիկներն իրենց թույլ չեն տվել գիշերաժողով հրավիրել եկեղեցուն կից շենքում: Գլխավոր վհուկը գտնում է, որ դա անհարգալից վերաբերմունք է վհուկների նկատմամբ: Բրիտանիայի Սթոքփորթ քաղաքի վհուկների «Եռացող կաթսայի բյուրեղ» ընկերությունը կաթոլիկ թեմին մեղադրել է «կրոնական խտրականության» մեջ՝ Հելոուինի տոնին տեղական եկեղեցուն կից սոցիալական կենտրոնում վհուկների դիմակահանդես անցկացնելու արգելքի համար:

«Բյուրեղի» գերագույն քրմուհին՝ 61-ամյա Սանդրա Դեւիսն արդեն մտադիր էր վճարել բաց սրահի վարձակալության համար, սակայն դրա դեմ բողոքել է շենքի տերը՝ թեմը:

«Ակամայից տեսնում ես վհուկների նկատմամբ կաթոլիկների նախկին վերաբերմունքի ակնարկ՝ դեռեւս այն ժամանակվանից, երբ ընդունված էր վհուկներին այրել… Իսկ ես հուսով էի, որ մեզ մոտ կա առաջընթաց, հարգանք այլ կրոնների հանդեպ»,- վրդովվել է Ս. Դեւիսը, ում խոսքերը, ըստ qahana.am–ի, մեջբերել է «Daily Teklegraph»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել