Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհ կաթոլիկները՝ Մադոննայի դեմ

Հուլիս 01,2009 00:00

Լեհ կաթոլիկները դեմ են Մադոննայի համերգին: Նրանք դժգոհ են այն բանից, որ համերգը կազմակերպվում է քրիստոնեական մեծ տոնի օրը: Լեհ կաթոլիկները պատրաստվում են բողոքել ամերիկացի երգչուհի Մադոննայի՝ Վարշավայում կայանալիք համերգի դեմ, որը Վարշավայի Բեմովո օդանավակայանում պլանավորված է օգոստոսի 15-ին, երբ կաթոլիկ եկեղեցին նշում է Սբ. Կույս Մարիամի վերափոխման տոնը: Լեհաստանում այդ օրը պաշտոնապես հանգստյան օր է: Երգչուհու անունը՝ Մադոննա, իտալերենից թարգմանաբար նշանակում է «իմ տիրուհի» եւ ավանդաբար կաթոլիկների կողմից գործածվում է Տիրամորը դիմելիս:

«Փող աշխատել՝ կազմակերպելով այդ անունով երգչուհու համերգ հենց այդ օրը՝ բարոյական առումով կասկածելի է: Եվ չնայած այն բանին, որ համերգն ամենայն հավանականությամբ տեղի կունենա, զարմանալի չէ, որ մարդիկ արտահայտեն իրենց դժգոհությունն ու բողոքը»,- ասել է Վարշավայի թեմի գրասենյակի տնօրեն Գժեգոժ Կալվարչիկը: Նրա խոսքերով՝ ամեն օր թեմի գրասենյակ են զանգում հավատացյալներ, ովքեր դժգոհ են Սբ. Կույս Մարիամի վերափոխման տոնին համերգի անցկացման պլանից: «Հնարավոր է, որ դա կանխամտածված գրգռում է, հնարավոր է՝ անհեռատեսություն»,- ասում է Կալվարչիկը համերգի մասին:

Ըստ qahana.am-ի՝ «Unum Prinicipium» լեհական կաթոլիկական ասոցիացիայի մամլո քարտուղար Քշիշտոֆ Զագոզդան, ով գլխավորել է Մադոննայի համերգի դեմ հանդես եկող բողոքի կոմիտեն, ասել է. «Մենք չենք հավատում զուգադիպության, ինչ-որ մեկը միտումնավոր է ընտրել այդ օրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել