Լրահոս
Օրվա լրահոսը

«Անառակ որդու վերադարձը»՝ Մոսկվայում

Հուլիս 01,2009 00:00

Հունիսի 25-26-ը Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի պրեմիերան: Հեղինակներին ներկայացրեց ճանաչված կինոգետ Կ. Ռազլոգովը: Ֆիլմն ընդգրկված էր «ԹՏՍՐցչ րՉպՑՈ» արտամրցութային հեղինակավոր ծրագրում, որտեղ ներկայացված էին նաեւ այլ փառատոներում արդեն իսկ գնահատված ֆիլմեր եւ հեղինակներ: «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2008-ի հոկտեմբերին՝ Պուսանի միջազգային կինոփառատոնում, միջազգային պրեմիերան՝ 2009 թ. հունվարին՝ Գյոթեբորգում, ապա Բելգրադում: Օգոստոս ամսից կսկսվեն ֆիլմի մոսկովյան ցուցադրումները՝ «Пять звезд» կինոցանցում: Սա առաջին հայկական ֆիլմն է անկախությունից ի վեր, որն արժանանալու է մոսկովյան լայն հանդիսատեսի ուշադրությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել