Եմենյան A-310 ինքնաթիռը, որը երեկ առավոտյան վթարի էր ենթարկվել Կոմորյան կղզիների մոտ, տեխզննում է անցել վթարից մեկ ամիս առաջ: Ըստ Եմենի տրանսպորտի նախարարի, զննումն անց է կացել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Աէրոբուսը Եմենի մայրաքաղաք Սանայից ուղեւորվում էր Մարոնի, ընդ որում, ուղեւորներից շատերը մեկնում էին Մարոնի՝ Փարիզից եւ Մարսելից: Ուղեւորների ընդհանուր քանակը 153 էր, նրանց թվում՝ 66 ֆրանսիացի: Առնվազն մեկ ուղեւոր՝ փոքրիկ երեխան ողջ է մնացել: Առավոտյան վթարի վայրում հայտնաբերվել են ինքնաթիռի մասեր եւ մի քանի դիակներ: Այնտեղ երեկ աշխատում էին փրկարարներ Եմենից, իսկ Ֆրանսիայից նրանց օգնության են եկել երկու ռազմանավ եւ ֆրանսիական օդուժի մեկ ինքնաթիռ: