Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Հայաստան կատարած այցի վերաբերյալ Ռուսաստանում պաշտոնական հայտարարություններ չեն արվել, իսկ ռուսական քաղաքական շրջանակների արձագանքները կոշտ չէին, հաղորդում է «Նոյյան տապանը»: Հայտնելով այս մասին հունիսի 30-ի ասուլիսում, «Արեւմտահայոց հարցերի ուսումնական կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը ենթադրեց, որ առաջիկայում էլ այդ այցի վերաբերյալ ՌԴ-ն պաշտոնական հայտարարություն չի անի: Ըստ նրա, Մ. Սահակաշվիլուն Հայաստանի բարձրագույն պետական պարգեւով՝ Պատվո շքանշանով պարգեւատրելը բոլորովին այլ նպատակ է հետապնդում: «Անշուշտ, դա Սահակաշվիլու վաստակի համար չի տրվել: Դա քաղաքական նպատակ էր հետապնդում: Այն ավելի շատ տրվեց ակնկալիքների դիմաց: Դա հստակ ակնարկ էր, որ իրենք անցնում են գործընկերային ինչ-որ նոր որակի»,- ասաց Հ. Ալվրցյանը:
Նրա խոսքերով, դիտարկելով Միխայիլ Սահակաշվիլու պաշտոնավարության տարիներին հայ-վրացական հարաբերությունները, տեսնում ենք միայն նրա կողմից հակահայկական դիրքորոշում՝ Հայաստանին վերաբերող գրեթե բոլոր հարցերում: