Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղափարը՝ մեզնից, մնացածը՝ ձեզնից

Հուլիս 01,2009 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է «Ավագների տուն» ծրագիրը, որով նախատեսվում է «Երեւանում, Նորքի բարձունքում՝ Արարատի փառահեղ հայացքի ներքո հայ տարեցների համար վերակառուցել մի շինություն, իր այգիներով եւ օժանդակ կառույցներով եւ այն կոչել «Ավագների տուն»: Այս համալիրը կոչված է լինելու ապահովել Հայրենիք վերադարձող մեր տարեցների հոգեւոր պահանջները, առողջության հետ կապված խնդիրները, մշակութային եւ սոցիալական հարցերը»: Ըստ նախարարության, գաղափարը ծագել է սփյուռքահայերից ստացած բազմաթիվ դիմումներից հետո, որոնցով «բազմաթիվ տարեց սփյուռքահայեր՝ իրենց ապահով ծերությունը Հայրենիքում կազմակերպված անցկացնելու» հարցն են բարձրացրել:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանն ասաց, որ գաղափարը լավն է, արժե այն կյանքի կոչել, սակայն կան նրբություններ: Դրսում ապրող մեր տարեց հայրենակիցները ողջ կյանքն ապրել եւ աշխատել են այլ պետություններում, այդ պետություններին վճարել հարկերը ու ճիշտ չի լինի նրանց խմաքի ծախսերը թողնել Հայաստանի Հանրապետության վրա: Դրա համար էլ Սփյուռքի նախարարությունը երկու տարբերակ է առաջարկում՝ «Ավագների տունը» կարող է լինել բիզնես կամ բարեգործություն: Որեւէ գործարար կամ գործարարներ կկառուցեն «Ավագների տունը» եւ դրանից օգուտներ կունենան, կամ գործարարները նույնը կանեն առանց եկամտի ակնկալիքի:

«Եղանակները դեռ պարզ չեն եւ այս պահին նախարարությունը դիմում է բոլոր հայերին այս ծրագրին մասնակցելու, առաջարկներ ու կարծիքներ ներկայացնելու խնդրանքով»,- ամփոփեց Ստեփան Պետրոսյանը:

Սփյուռքահայերի համար հատուկ կացարան ստեղծելը, ըստ փոխնախարարի, արդարացված է՝ տարիներ շարունակ Արեւմուտքում ապրածը, անգամ կես օր չի ապրի մեր՝ հայկական ծերանոցներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել