Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հուլիս 01,2009 00:00

\"\"Հայաստանում շարունակվում է թանկարժեք մետաղների գների անկումը: «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետպահոց» գործակալության տվյալներով, ընթացիկ շաբաթվա ընթացքում ոսկու՝ պաշտոնապես հաստատված մեկ գրամի գինը անցյալ շաբաթվա նկատմամբ իջել է 2,1%-ով, հասնելով մոտ 10 հազար 779 դրամի, արծաթի գինը՝ 3,6%-ով, հասնելով 161,45 դրամի, պլատինի գինը՝ 4,3%-ով, հասնելով 13 հազար 705 դրամի: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»: Աղբյուրի փոխանցմամբ, անցյալ շաբաթվա ընթացքում ոսկու՝ պաշտոնապես հաստատված մեկ գրամի գինը զիջել է դրան նախորդող շաբաթվա գներին 2,5%-ով, արծաթի գինը՝ 6.4%-ով, պլատինի գինը՝ 3,6%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել