Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ՝ 10 ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՎ $2 ՄԻԼԻՈՆԻ ՇՆՈՐՀԻՎ

Հուլիս 01,2009 00:00

«Հայաստանին պետք են 10 գիտնական եւ 2 միլիոն դոլար, որպեսզի 5 տարի հետո այն դառնա բարգավաճող երկիր»: Հայաստանի համար հակաճգնաժամային նման դեղատոմս է առաջարկել ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գլազեւը՝ Հայաստանի ԳԱԱ-ում՝ «Հակաճգնաժամային քաղաքականության ռազմավարությունը ԱՊՀ-ում՝ նոր տեխնոլոգիական տնտեսաձեւի անցման շրջանի պայմաններում» թեմայով զեկուցման ժամանակ: Որպես հեռանկարային ուղղություն, ակադեմիկոսը նշել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հիման վրա ատոմային արդյունաբերության կոմպլեքսային զարգացումը, որը, նրա կարծիքով, զարգանում է միայն մեկ՝ էլեկտրաէներգիա ստանալու ուղղությամբ:

Որպես հեռանկարային ուղղություն, Ս. Գլազեւը զեկույցում նշել է նաեւ բուհական գիտության ֆինանսավորումը՝ երիտասարդ կադրերին ներգրավելու նպատակով: Նշենք նաեւ, որ ՌԴ ակադեմիկոսը Հայաստանում մասնակցում էր «Համագործակցող երկրների զարգացման ինովացիոն ուղին՝ ռազմավարություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել