ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարեց. «Ընդհանրապես նվերների հետ կապված ուզում եմ ձեզ ասել, որ դա ընդունված դիվանագիտական պրակտիկա է, տեղեկացնեմ ձեզ՝ Եվրախորհուրդ տարվել է 6 կոնյակի շիշ՝ իրենց տուփերով, եւ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին փոխադարձ նվերներ հանձնելը ընդունված է որպես դիվանագիտական պրոտոկոլի մաս: Եղել է, կարծեմ, 11 հանդիպում, որոնցից 6-ի պարագայում նվիրվել է մեկական շիշ կոնյակ, երեքի պարագայում նվիրվել է նկար, երկուսի պարագայում՝ ոչինչ»: Հարցին՝ իսկ այդ նվերների դիմաց ի՞նչ է տրվել ԱԺ նախագահին, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ ստուգում, թե ինչ նվերներ են տալիս ԱԺ նախագահին»:
Կարդացեք