Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՍՈՒՐԴ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 30,2009 00:00

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը ժամանակին գլխավորել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը՝ «Ժառանգության» պատվիրակի դեմ հարձակումների կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Ցանկացածի համար պատիվ կլիներ պաշտպանել Զարուհի Փոստանջյանին, բայց նա պաշտպանության կարիք չունի՝ սովորաբար ինքն է պաշտպանում քաղաքական հայացքների համար հալածվողների շահերը եւ իրավունքները: Ես դա տեսել եմ սեփական աչքերով, թե ինչպես էր նա մարտի 1-ին եւ հետո փողոցում պաշտպանում մարդկանց»: Եվ ակնարկելով այն փաստը, որ մեր պատվիրակության կոալիցիան ներկայացնող անդամների առաջարկների ներքո ստորագրել էր նաեւ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակ Դմիտրի Վյատկինը՝ պրն Իգիթյանն ասաց. «Զարմանալի է, որ եթե դիկտատուրան ամրապնդող առաջարկը ստորագրում է Ռուսաստանը՝ դա համարվում է ազգասիրություն: Իսկ եթե ժողովրդավարությունը պաշտպանող առաջարկը ստորագրում են թուրքն ու ադրբեջանցին՝ դա համարվում է դավաճանություն: Սա աբսուրդ է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930