Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՍԱ՞ ԻՆՉ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼ

Հունիս 30,2009 00:00

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում կայացած ասուլիսում հիշեցրեց, որ կոալիցիայի ներկայացուցիչները միջազգային ատյաններում քվեարկել են ոչ հայանպաստ փաստաթղթերի ընդունման օգտին: Օրինակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը եւ Ավետ Ադոնցը 2008թ.-ի մայիսի 26-27-ին Կիեւում տեղի ունեցած ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում կողմ են քվեարկել այն որոշմանը, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Ադրբեջանում կայուն ժողովրդավարական զարգացումը չափազանց դժվար է լինելու, քանի դեռ չի վերականգնվել երկրի տարածքային ամբողջականությունը»: Իսկ 2008թ.-ի հունիսի 9-11-ին Աթենքում անցկացված Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայկական պատվիրակության ղեկավար, հանրապետական Գագիկ Մինասյանը կողմ է քվեարկել այն հանձնարարականին, ըստ որի՝ ԼՂ-ի հակամարտությունը դասվում է էքստրեմիստական ու անջատողական հակամարտությունների շարքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930