Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂ ՏՎԵՑԻՆ, ՈՐ ՊԱՐՏՔԵՐԸ ՄԱՐԵՆ

Հունիս 30,2009 00:00

«Առավոտը» պարբերաբար անդրադարձել է Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ ճգնաժամի հետեւանքով առաջացած խնդիրներին: Շատ այլ խնդիրների թվում, նշել էինք նաեւ այն, որ կոմբինատի ղեկավարությունը չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը:

Կոմբինատի աշխատակիցները պարբերաբար բողոքի ցույցեր էին կազմակերպել, նամակով դիմել էին ՀՀ կառավարությանն ու էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություն: Նախորդ շաբաթ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Ագարակ, հանդիպել եւ զրուցել է բնակչության հետ, ապա խորհրդակցություն է անցկացրել գործարանի ղեկավարության հետ: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, վարչապետը կոմբինատի աշխատակիցներին հավաստիացրել է, որ պետության կողմից վարկի տրամադրումից հետո, աշխատավարձի գծով պարտքեր չեն կուտակվի։ Բացի այդ, վերահաստատվել է այն պայմանավորվածությունը, որ գործարանի աշխատակիցների թիվը չպետք է պակաս լինի 900-ից:

Ըստ վարչապետի, տրամադրվող վարկային միջոցների հաշվին գործարանն ի վիճակի կլինի ամբողջապես մարել ունեցած պարտքը: Նշենք, որ կոմբինատին հատկացվում է $14 մլն վարկ՝ նոր սարքավորումների ձեռքբերման, արտադրողականության ավելացման եւ պարտքերի մարման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել