Tert.am-ը, հղում կատարելով ԾԼՀ հեռուստառադիոընկերությանը, գրում է, որ Երեւանից 30 կմ-ի վրա հայ հնագետները հայտնաբերել են հսկայական գերեզմանատուն։ Տեղացիներն այդ տեղանքը անվանում են «Ներքին նավեր», ինչը հին հայերենից թարգմանվում է որպես «Ստորին գերեզմանոցներ»։ Չնայած գերեզմանաթմբի դաշտը հայտնաբերել էին 1978թ., սակայն պեղումները սկսվել են ընդամենը յոթ տարի առաջ։ Արդյունքը գերազանցել է ակնկալիքները։ Գերեզմանաթմբի դաշտը գտնվում է Աշտարակից 4 կմ-ի վրա, պահպանվել է գրեթե այնպես, ինչ 4500 տարի առաջ։ Փորձառու հնագետները հայտնաբերել են հինավուրց հեթանոսական տաճար։ Նրանք առաջին վեց գերեզմանաբլուրներում հայտնաբերել են կերամիկական կենցաղային իրեր, բրոնզե ճկասուսեր, աղեղների վերջույթներ, հրաշալի ոսկերչական իրեր եւ կվարցի ապակի։ Հանելուկ է, թե ինչպես այդ ժամանակներում կարողացել են մշակել ոսկու նման բարակ շերտեր եւ ապակուց պատրաստել մանյակներ։
Հնագիտական խմբին զարմացնում է նաեւ հնադարյան ժամանակաշրջանի մարդկանց շինարարական աշխատանքների տեխնիկան։ Հնագետներն անհամբեր սպասում են պեղումների ավարտին, որպեսզի լիարժեք պատկերացումներ կազմեն 4500 տարի առաջ այստեղ բնակվող մարդկանց կենցաղի մասին։ Հայաստանի Պատմության թանգարանում պատրաստվում են յուրահատուկ ցուցադրության։