Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկել է … ապօրինություններ չկատարել

Հունիս 30,2009 00:00

Տավուշի մարզի գյուղապետարանների շենքերի առջեւ փակցված է Տավուշի մարզպետի 2008 թվականի դեկտեմբերի 1-ի գրությունը, որով մարզպետը գյուղապետերին առաջարկում է «արհեստականորեն բարեկեցիկ ընտանիքներին նպաստառու դարձնելու նպատակով» Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ կեղծ տեղեկանքներ չտրամադրել: Կեղծ տեղեկանքների տրամադրումը ինքնին ապօրինություն է, որը պատասխանատվություն է ենթադրում: Ինչո՞ւ եք օրինախախտներին կեղծիքից զերծ մնալու առաջարկ ներկայացնում, գոնե զգուշացնեիք: Մեր այս հարցին ի պատասխան, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ համայնքապետարանները ընտրովի մարմիններ են, ուստի ընտրովի մարմնի ղեկավարին դիմելիս ավելի ճիշտ է առաջարկ ներկայացնելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել