Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԲԱՔՎՈՒՄ

Հունիս 30,2009 00:00

Այսօր Ադրբեջանի խորհրդարանին ներկայացվելու է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որի առնչությամբ ահազանգում են իրավապաշտպանները: Վերջիններիս գնահատմամբ, այդ փոփոխությունները արտացոլում են նախագահ Իլհամ Ալիեւի կառավարման ավտորիտար բնույթը եւ է՛լ ավելի կնվազեցնեն ժողովրդավարական ազատությունները այդ երկրում:

Վկայակոչելով «Ռոյթերզ»-ին՝ «Ազատություն» ռ/կ-ն փոխանցում է, որ օրենսդրական փոփոխության նախագծով առաջարկվում է, մասնավորապես՝ որպեսզի ոչ կառավարական կազմակերպությունները արտերկրից ստանան իրենց ֆինանսավորման 50 տոկոսից ոչ ավելին, արգելվում է օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, եթե այն հիմնված չէ «համապատասխան միջազգային համաձայնագրի» վրա: Որեւէ թերթ կամ այլ հրատարակություն, որը երկու տարվա ընթացքում երեք անգամ «կողմնակալ հոդված» է հրապարակել, առաջարկվող փոփոխություններով կկանգնի փակման վտանգի առջեւ:

«Ընդունվելու դեպքում այդ փոփոխությունները կմեծացնեն լրագրողների եւ իրավապաշտպանների գործունեության նկատմամբ կառավարության վերահսկողությունը եւ գրաքննությունը»,- երեկ հայտարարել է Amnesty International կազմակերպությունը:

Առաջարկվող օրինագծի վերաբերյալ մտահոգություն են արտահայտել նաեւ Human Rights Watch, Article 19, PEN իրավապաշտպան կազմակերպությունները, իսկ ԵԽ-ն հայտարարել է, որ այդ օրենքի ընդունումը կարող է հանգեցնել Բաքվում իր քաղաքական դասընթացների դպրոցի փակմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել