Tert.am-ը, հղում կատարելով Взгляд-Инфо-ին, գրում է, որ երեկ Սարատովի շրջանային դատարանի ատենակալներն ընթերցել են Լենինի շրջանի ոստիկանության երեք աշխատակիցների վերաբերյալ ներկայացված դատավճիռը, ովքեր մեղադրվում էին Հայաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանի դաժան սպանության մեջ։ Բոլոր մեղադրյալները մեղավոր են ճանաչվել։ Սակայն ատենակալները համարել են, որ ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Օգոլցովը եւ Չուրիկովն արժանի են ավելի մեղմ դատավճռի, քանի որ այն հանգամանքը, որ սպանությունը կատարվել է դավադրաբար, չի հաստատվել։ Դատարանը պետք է կայացնի վերջնական որոշում։ Նախորդ տարվա հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը երեք ոստիկաններ աշխատանքային լիազորությունները կատարելիս ձերբակալել էին Հայաստանի քաղաքացի Գասպարյանին, ում մեղադրել էին գողության մեջ։ Ըստ քննության վարկածի՝ Գասպարյանին տեղափոխել էին ոստիկանության մաս, ենթարկել դաժան ծեծի, դուրս բերել նրան անտառային գոտի, նրա վրա բենզին էին լցրել եւ վառել։