Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱՑԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ

Հունիս 27,2009 00:00

Երեկ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրած պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման՝ 90 մլրդ դրամի ծրագիրը, որը նպատակ ունի խթանել ՀՆԱ-ի աճը՝ տնտեսվարողների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով: Ընդհանուր առմամբ, 90 մլրդ դրամ բյուջետային վարկերը կտրվեն ֆինանսաբանկային համակարգին, ՓՄՁ-ներին եւ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարողներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է նաեւ, որ բացի այդ, ՌԴ վարկից 24 մլրդ դրամ տրամադրվելու է աղետի գոտուն, իսկ մնացած գումարը մնալու է կայունացման ֆոնդում:

Կառավարությունը որոշել է նաեւ հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով վարկեր տրամադրել «Զանգեզուր մայնինգ» ընկերությանը՝ $15 մլն, 5 տարի մարման ժամկետով, «Արմենիա մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությանը՝ դարձյալ $15 մլն, 5 տարի մարման ժամկետով եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին»՝ $14 մլն, 4 տարի մարման ժամկետով: Պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվում է $44 մլն վարկային միջոց, որի ապահովության համար հիշյալ ընկերությունների հետ կնքվելու են գրավի պայմանագրեր: Իբրեւ գրավի առարկա ընդունվելու են ընկերությունների արտադրական համալիրները եւ վարկի հաշվին ձեռք բերվող սարքավորումները:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էլ տեղեկացրել է, որ ԱՄՀ-ի $822 մլն 700 հազար վարկից՝ $155-ական միլիոն կառավարությունը կուղղի 2009 եւ 2010 թվականների բյուջեի ծախսերի ֆինանսավորմանը: Նրա խոսքերով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930