Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել կալանավոր Ալեքսանդր Բախմուտսկին: Դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է Բախմուտսկուն որպես փոխհատուցում վճարել 42 հազար 600 եվրո, հաղորդում է BBC-ն: Բախմուտսկին ծնվել է 1969 թվականին եւ դատապարտվել է 13 տարվա ազատազրկման Ռոստովի շրջանի ուժեղացված ռեժիմի գաղութում՝ խաբեության, մարդկանց առեւանգման եւ գողության մեղադրանքով:
Բախմուտսկին դիմել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «ահավոր պայմանների», անօրինական պատժաչափի ժամկետների, ինչպես նաեւ՝ իր գործում սկզբնական դատական պրոցեսների սխալների համար:
Դատարանը, ուսումնասիրելով բողոքը, խոստովանեց, որ, իսկապես, կալանավորը գրեթե 6 տարի գտնվել է քննչական մեկուսարանում այլ կալանավորների հետ, քնել եւ նրանց հետ օգտվել է նույն զուգարանախցից եւ ունեցել է 1 քմ-ից պակաս որպես սեփական շարժման տարածք: Դատարանի կարծիքով, այս ամենը բավարար է, որ մարդը գտնվի ծանր խանգարմունքի մեջ: Բացի այդ, դատարանը նշել է նաեւ բարձր պատժաչափի մասին. դատապարտվելու օրվանից արդեն անցել է 6 տարի եւ 10 ամիս: Համաձայն Ստրասբուրգի դատարանի որոշման, ռուսական իշխանությունները Ալեքսանդր Բախմուտսկու նկատմամբ խախտել են Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ: