Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիս 27,2009 00:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել Մոսկվայի շրջանի Նեկրասովկայի ավտոտնակներ կառուցող թիվ 8 կոոպերատիվի անդամները, որոնց ավտոտնակների քանդման մասին որոշում է կայացրել Մոսկվայի Կուզմինսկի շրջանային դատարանը, գրում է yandex.ru-ն: Դատարանը որոշում էր կայացրել նրանց զրկել ավտոտնակների սեփականության իրավունքից: Չնայած սեփականության իրավունքի առկայությանը, Նեկրասովի շրջանում քանդվել է 640 ավտոտնակ:

Դատական որոշումը չի համապատասխանում քաղաքացիական կոդեքսին, փոխարենը քաղաքացիներին վճարել են շուկայականից երկու անգամ պակաս գումար: «Սա այն դեպքն է, երբ քաղաքացիները հույսները կորցրել են հայրենի դատարաններում եւ փորձում են իրենց պաշտպանությունը գտնել Ստրասբուրգի դատարանում,- ասում է «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Սերգեյ Միտլոխինը:- Ես շատ ցավում եմ, որ այսպիսի խնդիրների լուծումը մենք փնտրում ենք ոչ թե մեր հայրենիքում, այլ նրանից դուրս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել