«Առավոտի» շաբաթօրյա համարներից մեկում տպագրել էինք ֆուտբոլի համաշխարհային աստղերի կանանց եւ կյանքի, հաճախ՝ ժամանակավոր, ընկերուհիների լուսանկարները, որոնք, ըստ երեւույթին, այնքան էլ չեն քաշվում ֆոտոխցիկի առջեւ իրենց մարմնի բարեմասնությունները ցույց տալ: Նայելով այդ գեղեցկուհիներին՝ ենթադրվում էր, որ ֆուտբոլիստները, որպես կանոն, նախասիրում են մեծ կուրծքը:
Այսօրվա մեր հերոսուհիները, որոնք անհամեմատ ավելի համեստ կանանց տպավորություն են գործում, իրենց երիտասարդ կյանքը կապել կամ ցանկանում են նվիրաբերել «Ֆորմուլա-1» դասի գերաստղ արշավորդներին: Նրանց ներկայությունը դժոխային վարորդների կյանքում, թերեւս, ավելի անհրաժեշտ է, քան մի որեւէ այլ մարզաձեւի ներկայացուցչի համար, քանի որ այդ արշավորդներից ոչ ոք չի կարող ասել, թե հերթական մեկնարկն ինչպես կավարտվի: Նույնը հավասարապես վերաբերում է նաեւ այս գեղեցկուհիներին, որոնք, կապվելով այդպիսի վտանգավոր մասնագիտություն ընտրած երիտասարդների հետ, ակամա իրենք էլ են ապրում էքստրեմալ կյանքով ու ցանկացած պահի կարող են միայնակ մնալ: