Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ ԵՆ ՄԵՐ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՆ

Հունիս 27,2009 00:00

Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ինտերնետային կայքէջում ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղադրած տեղեկատվության, ՈՒԵՖԱ-ն որոշել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հուլիսի 23-ին կայանալիք «Մակկաբի» (Նետանյա, Իսրայել)-«Սլիմա-Ուոնդերերես» (Մալթա) պատասխան հանդիպման սպասարկումը վստահել Հայաստանի մրցավարական բրիգադին, որի կազմում ընդգրկվել են. գլխավոր մրցավար՝ Կարեն Նալբանդյան, եզրային մրցավարներ՝ Արշակ Կնյազյան եւ Էրիկ Արեւշատյան: Չորրորդ պաշտոնյա ՈՒԵՖԱ-ն նշանակել է Արարատ Ճաղարյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել