IBF-ի վարկածով միջին քաշային կարգում (72,6 կգ) աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մրցակից, ծագումով թուրք Մահիր Օրալը հայտարարել է, թե հունիսի 27-ին կայանալիք մենամարտում «Արքա Արթուրից» գոտին վերցնելու լուրջ մտադրություն ունի: «Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս ես սրանից ավելի լավ կարող եմ պատրաստ լինել մենամարտին: Կարեւոր չէ, թե այն ինչպես կավարտվի: Պարտվողի համար արդարացում չի կարող լինել: Ես պատրաստ եմ 12 ռաունդ պայքարի եւ վստահ, որ եթե այդպես ստացվի, հաղթողը ես եմ լինելու: Ես կվերցնեմ Աբրահամի տիտղոսը: Լսել եմ, որ մեր մենամարտից հետո Արթուրը պատրաստվում է տեղափոխվել հաջորդ քաշային կարգ: Այնպես որ, գոտին նրան, միեւնույն է, պետք չէ»,- լրատվամիջոցներին ասել է Օրալը: