ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՓՈՍԸ
Կենդանաբանական այգի հաճախած 5-ամյա երեխայի կոշիկը հայտնվեց պատահական բացված այս փոսում: Փոսը դեպի «սեւ կարապներ» տանող արահետի վրա էր: Երեխայի տատն ու հորաքույրը կանչեցին այգու աշխատակիցներին, որպեսզի նրանք օգնեն կոշիկը փոսից հանել: Այգու աշխատակիցները հրաժարվեցին, պատճառաբանելով, թե փոսի տակ 5 մ խորությամբ ճահիճ է եւ ոչնչով չեն կարող երեխային օգնել: Տատն ու հորաքույրը ելքը գտան. տժժացող արեւի տակ երեխայի ոտքին ցելոֆանե տոպրակ հագցրին:
Այս փոսն ու ճահիճը երեկվա դրությամբ դեռ «դիմավորում» են երեխաներին, վտանգում նրանց: Սակայն այգու տնօրինությունը ոչինչ չի ձեռնարկում վտանգավոր անցուղու մասին գոնե նախազգուշական ցուցանակ փակցնել, եթե միջոցներ չունի այն հիմնանորոգելու եւ փակելու համար: