Երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, ի պաշտպանություն «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի, բողոքի ցույց էին կազմակերպել լրագրողները: 3 տարի առաջ նույն այս օրը զորակոչից խուսափելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման ենթարկվեց Ա. Բաբաջանյանը: Երեկ, սակայն, լրագրողները չկարողացան ակցիան շարունակել, քանի որ ոստիկանները խոչընդոտում եւ թույլ չէին տալիս նրանց իրենց պահանջները ներկայացնել: «Oգնության» եկած քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին պառկեց նույնիսկ մայթին, քանի որ ոստիկանները լրագրողներին «ուղեկցում» էին դեպի Սիրահարների այգի, որեւէ պարզաբանում չտալով իրենց գործողությունների համար: