Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնել են աշխատել անվճար

Հունիս 27,2009 00:00

«Բրիտանական ավիաուղիներ» (British Airways) ավիաընկերության 800 աշխատակից տնօրինության հետ համաձայնության է եկել աշխատել առանց աշխատավարձի՝ կամավորական հիմունքներով, որպեսզի օգնեն ընկերությանը դուրս գալ ֆինանսական ծանր դրությունից: Հղում անելով «Սքայ նյուզին»՝ գրում է «Panorama.am»-ը:

Աղբյուրի տեղեկացմամբ, եւս յոթ հարյուր աշխատակից համաձայնել են, որ իրենց աշխատավարձերը կրճատվեն, իսկ 6940 մարդ էլ կգնա չվճարվող արձակուրդի:

Հիշեցնենք, որ վերջերս ավիաընկերության ղեկավարությունը իր 40 հազար աշխատակիցներին էր դիմել՝ խնդրանքով, որ նրանք համաձայնեն գոնե մեկ ամիս անվճար աշխատել, կամ էլ իրենց աշխատավարձերը կրճատվեն:

«Բրիտանական ավիաուղիների» գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշը պարզաբանել է, որ նրանք, ովքեր կընտրեն անվճար աշխատելու տարբերակը, արտոնություններ կունենան հետագայում հաստիքների կրճատման ժամանակ: Ինքը՝ Ուոլշը հայտարարել է, որ անվճար է աշխատելու ողջ հուլիսի ընթացքում. նրա ամենամսյա աշխատավարձը կազմում է 60 հազար ֆունտ ստեռլինգ: Ըստ Ու. Ուոլշի, նման կերպ հնարավոր կլինի տնտեսել տասը միլիոն ֆունտ ստեռլինգ: Աղբյուրի փոխանցմամբ, ավիաընկերության գլխավոր տնօրենը չի պատկերացրել, որ իր առաջարկը նման մեծ արձագանք կունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել