«Մի՞թե Հայաստանի նախկին արտգործնախարարը չէր, որ ազատագրված տարածքները
հայտարարեց օկուպացված, ո՞ր մեկդ է այդ ժամանակ խոսել դավաճանության մասին։ Ո՞վ է ձեզանից ասել, որ այն քարտեզները, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները աղավաղված են ներկայացված, մինչեւ անգամ Երեւանի կենտրոնում փակցված պաստառների վրա, եւ որոնք հզոր զենք են դարձել Ադրբեջանի ցանկացած քաղաքացու ձեռքին՝ դավաճանություն են»,- երեկ մամուլի
ասուլիսում ասաց «Ժառանգությունը» ներկայացնող ԱԺ պատգամավոր
Լարիսա Ալավերդյանը՝ հակադարձելով բոլոր նրանց, ովքեր արդեն երկու օր բանուգործ թողած կենտրոնացել են Զարուհի Փոստանջյանին՝ «դավաճանության» մեջ մեղադրելու վրա: