Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶՎԵԼ Է ԱՎԻԱՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌԸ

Հունիս 26,2009 00:00

2008-ին «Բելավիա» ավիաընկերության «CRJ-100LR» ինքնաթիռը Երեւանում վթարի է ենթարկվել այն պատճառով, որ չի ախտահանվել հակասառեցնող լուծույթով։

Ըստ «tert. am»-ի, այդ մասին երեկ մամուլի ասուլիսում հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը։ «Վթարի պատճառն այն է, որ համակարգի արտադրողը բավականաչափ չի մշակել ինքնաթիռի պաշտպանողական համակարգը՝ հնարավոր սառեցման պայմաններում: Ինչպես ցույց են տվել մի շարք հետազոտություններ եւ փորձաքննություններ, ինքնաթիռը պետք է ախտահանեին հակասառեցման լուծույթով, դա կարող էր օգնել խուսափել միջադեպից»,- մեկնաբանել է ավիաընկերության գլխավոր տնօրենը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այդ ժամանակ գործող տեխնիկական փաստաթղթերի համաձայն՝ ինքնաթիռի նման վերամշակման անհրաժեշտություն չի եղել։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի լույս 14-ի գիշերը «Բելավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որն ուղեւորվելիս է եղել Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Մինսկ, թռիչքի ժամանակ շեղվել է թռիչքուղուց, բախվել գետնին, որի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն, ու ինքնաթիռը կիսվել է երկու մասի։

Վառվող ինքնաթիռից հաջողվել է տարհանել բոլոր տասնութ ուղեւորներին եւ անձնակազմի երեք անդամներին։ Նրանք ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930