Լրահոս
Օրվա լրահոսը

«FAST-FOOD»-Ը՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵ՞Ք

Հունիս 26,2009 00:00

ՀՀ ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է, թե իրեն բոլորովին չի զարմացնում այն փաստը, որ ԵԽԽՎ լիագումար նիստում լուրջ քննարկման առարկա չդարձան Երեւանի ավագանու ընտրությունները, դրա ընթացքում տեղի ունեցած համատարած խախտումները: «Ես եվրոպացիներին, ընդհանրապես Արեւմուտքին լուրջ չեմ վերաբերվում: Արեւմուտքն այնքան է հղփացել, որ ժողովրդավարական արժեքները նրանց համար դարձել են երկրորդական: Նրանց համար «fast food»-ից կամ էժանագին ուտելիքներից բացի, այլ արժեքներ չկան»: Անդրադառնալով ԵԽ դիտորդների կողմից երեւանյան ընտրությունները որպես եվրոպական չափանիշներին համապատասխան տրված գնահատականին, տիկին Թադեւոսյանը հայտարարել է, որ դա «նշանակում է, որ եվրոպացիներն էլ են գտնվում նույն աղբի մեջ»: Նա անիմաստ է համարել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում բարձրացված այն հարցը, թե «Ընտրական օրենսգրքում» էլի պետք է փոփոխություններ արվեն. «Իսկ ո՞վ է ասում, որ մեր երկրում ԸՕ-ն գործում է: Ընտրության օրը բոլորը մի կողմ են շպրտում ԸՕ-ն եւ անում են այն, ինչ նրանց ասված է: Եթե մենք չենք ուզում ընտրություն կատարել, բերե՛ք ամենալավ օրենսգիրքը՝ ոչինչ չի ստացվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930