Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԳՈՐԾ ԿՄՆԱՆ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱ

Հունիս 26,2009 00:00

Միգրացիոն գործակալության կողմից տարեսկզբին արված կանխատեսումները, թե Ռուսաստանում աշխատանքը կորցրած շուրջ 150 հազար հայ կվերադառնա հայրենիք՝ չի իրականացել. արտերկրից Հայաստան վերադարձողների մեծ ներհոսք չի եղել:

Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Ըստ Գ. Եգանյանի, չնայած ներհոսք չի եղել, սակայն բավականին նվազել է նաեւ Ռուսաստան աշխատանքի մեկնողների թիվը: «Եթե մենք ցանկանում ենք հստակ իմանալ, թե որքան մարդ է մեկնել ժամանակավոր աշխատանքի, պետք է սոցհարցում անենք: Հստակ հաշվառում եւ վիճակագրություն չի իրականացվում: Հայաստանից աշխատելու նպատակով մեկնում է 60-70 հազար մարդ։ Կանխատեսում ենք, որ այս տարի այդ թիվը կարող է կրճատվել կիսով չափ»,- նշեց Գ. Եգանյանը։ Նրա հավաստմամբ, ստացվում է, որ նույնիսկ Ռուսաստանում գործազուրկ մնալով՝ մարդիկ փորձում են ավելի ցածր վարձատրությամբ աշխատանք գտնել, բայց՝ չվերադառնալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930