Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՍՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ՝ «ԳԱՂՏՆԻՔ» ԷՐ

Հունիս 26,2009 00:00

Հունիսի 26-ին, ժամը 16-ին, ՀՀ վարչական դատարանում կկայանա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով դատական նիստ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մի քանի անգամ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն` 2008 թ. գարնանային զորակոչի վերաբերյալ ստանալու հետեւյալ տեղեկությունները. մասնավորապես Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Վանաձորի տարածաշրջաններից քանի՞սն են ենթակա եղել պարտադիր զինծառայության, քանիսի՞ն է տրվել ծանուցում զորակոչի մասին, տարկետում եւ ի՞նչ տեւողությամբ: Նրանցից քանի՞սն են ստացել տարկետում.

ա/ առողջական վիճակի պատճառով,

բ/ ընտանեկան դրության բերումով,

գ/ ուսումը շարունակելու համար:

Եվ, վերջապես, քանի՞սն են դիմել «Այլընտրանքային ծառայության» անցնելու համար: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել էր տրամադրել տեղեկատվություն՝ պատճառաբանելով, որ դրանք համարվում են ծառայողական գաղտնիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930