Երբ թուրք 33-ամյա ֆուտբոլային մրցավար Հալիլ Դինկդագը այս տարվա մայիսին հրապարակայնորեն հայտարարեց իր սեռական ոչ ստանդարտ կողմնորոշման մասին, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան զրկեց մրցավարական լիցենզիայից: Դրան ի պատասխան՝ Դինկդագը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով եվրոպական դատարան:
Առայժմ, նախկին մրցավարի խոսքերով, այն պահից, ինչ ինքը հայտարարել է իր՝ հոմոսեքսուալիստ լինելու մասին, նրա կյանքը «դժոխքի է վերածվել»: Մրցավարը հարկադրված փոխել է բնակության վայրը՝ Տրապիզոնից տեղափոխվելուվ Ստամբուլ: Նա պնդում է, որ ընտանիքը եւ իմամ եղբայրը շարունակում են պաշտպանել իրեն:
ԹՖՖ-ն գտնում է, որ Դինկդագին հեռացնելու բավարար հիմքեր ունեցել է՝ նշելով, որ նա հոմոսեքսուալիստ լինելու պատճառով ոչ պիտանի է ճանաչվել զինծառայության համար, ինչի հիման վրա ֆեդերացիան եկել է այն հետեւության, որ Դինկդագի ֆիզպատրաստության մակարդակը բավարար չէ ֆուտբոլային մրցավար աշխատելու համար ու այդ պատճառով է միջին մակարդակ ունեցել:
Ինքը՝ «տուժածը», հայտարարել է, թե մտադիր է վերադառնալ եւ աշխատել որպես մրցավար եւ որ պատրաստվում է Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով եվրոպական դատարան հայց ներկայացնել ԹՖՖ-ի դեմ: