Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

Հունիս 26,2009 00:00

\"\"Անցած մեկ տարվա արդյունքների ամփոփումից հետո ամերիկյան «Forbes» հանդեսը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Այն ութերորդ տարին անընդմեջ գլխավորել է գոլֆիստ Թայգեր Վուդսը: Նա նախորդ տասներկու ամիսներին ընդհանուր առմամբ վաստակել է $110 միլիոն: Հանդեսը վարկանիշային այդ ցուցակը կազմելիս մարզիկների վաստակի մեջ ներառել է նրանց բոլոր եկամուտները՝ աշխատավարձը, պարգեւավճարները, գովազդային պայմանագրերի գումարները, հեռուստա եւ կինոնկարահանումներից ստացած հոնորարները:

Անցած մրցաշրջանում ծնկի վնասվածքի պատճառով Վուդսը ութ ամիս չմասնակցեց մրցումների, ինչը կտրուկ նվազեցրեց նրա վաստակելիք պարգեւավճարների գումարը՝ $ 25 միլիոնից կրճատելով մինչեւ $ 5 միլիոն, իսկ մարզիկի հովանավորներից մեկն անգամ ժամկետից մեկ տարի շուտ խզեց նրա հետ կնքած պայմանագիրը: Սակայն գոլֆիստի գովազդային պայմանագրերը եւ գոլֆի համար դաշտերի կառուցումը թխամորթ մարզիկին անհամեմատ ավելի շատ եկամուտ են ապահովում, քան սպորտն անմիջականորեն: Վուդսի եկամուտը 2008 թվականի հունիսից մինչեւ 2009-ի հունիսը երկուսուկես անգամ ավելի է կազմել, քան վարկանիշային այս ցուցակի մոտակա մրցակիցներինը:

Երկրորդ տեղը $45 միլիոնով բաժանել են NBA-ի բասկետբոլիստներ Կոբի Բրայանթը, Մայքլ Ջորդանը եւ «Ֆորմուլա 1»-ի արշավորդ Կիմմի Ռայկոնենը: Ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը $42 միլիոնով հինգերորդն է: Եվս երեք հոգի՝ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, գոլֆիստ Ֆիլ Միքելսոնը եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն, որոնց եկամուտը կազմում է $40 միլիոն, բաժանել են վեցերորդ տեղը: Մոտոցիկլետային սպորտի ներկայացուցիչ Վալենտինո Ռոսին իններորդն է՝ $35 միլիոն, իսկ ամենահարուստ մարզիկների տասնյակը եզրափակում է NACKAR սերիայի արշավորդ Դեյլ Էրնհարդը՝ $34 միլիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել