Երեկ կայացած մարզաձեւի ֆեդերացիայի հերթական համաժողովը հասարակական այդ կազմակերպության նոր նախագահ ընտրեց նախկին հեծանվորդ, Հայաստանի հավաքականի անդամ (1976 թվականից), «Բուրեվեստնիկ» համամիութենական մարզական ընկերության կենտրոնական խորհրդի հավաքականի անդամ (1980թ.), ԽՍՀՄ սպորտի վարպետ Ալեքսանդր Բերեզովսկուն, որը, չնայած ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր՝ 4-րդ վարչության պետի տեղակալը լինելով, ոչ միայն կապերը չի խզել հարազատ մարզաձեւի հետ, այլեւ պատրաստակամ է ամեն ինչով նպաստել հանրապետությունում հեծանվային սպորտի զարգացմանը, հեծանվային սպորտի հայկական դպրոցի երբեմնի բարձր միջազգային հեղինակության վերականգնմանը:
Գնդապետ Ալեքսանդր Բերեզովսկու հետ «Առավոտի» հարցազրույցը կարդացեք առաջիկա համարներից մեկում: