Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԱՐԵԼ

Հունիս 26,2009 00:00

Հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մեր հայրենակից Վարդերես Սամուրգաշեւը, որը հանդես է գալիս մինչեւ 74 կգ քաշային կարգում, Կրասնոդարում անցկացված Ռուսաստանի առաջնությունում ծնոտի բազմակի վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Մենամարտի ժամանակ Վարդերեսի՝ «գլորում» հնարք կիրառելիս, մրցակիցը անհաջող ընկել է հայ ըմբիշի վրա: Արդյունքում՝ Սամուրգաշեւի ծնոտը երկու տեղից կոտրվել է եւ ոսկորի տեղաշարժ է եղել: «Սովետսկի սպորտի» տեղեկացմամբ, օլիմպիական չեմպիոնին տեղափոխել են Դոնի Ռոստովի շտապօգնության հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին: Երեկ իրազեկ աղբյուրներից տեղեկացանք, որ Վարդերես Սամուրգաշեւը մեկնում է Գերմանիա, որտեղ նրան պետք է վիրահատեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել