Վրաստանի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի «Թբիլիսիի գավաթ-2009» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին երկու հարյուրից ավելի շախմատիստներ:
Ինը տուրում կորցնելով ընդամենը մեկ միավոր՝ հաղթողի կոչումը միանձնյա նվաճեց տանտերերից Բաադուր Ջոբավան:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունեցավ Արման Փաշիկյանը: Նա 6,5 միավորով պայքարը եզրափակեց 11-րդ հորիզոնականում: 6,0-ական միավոր վաստակեցին Դավիթ Պետրոսյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Սուրեն Պողոսյանը, որոնք, համապատասխանաբար, գրավեցին 20-րդ, 28-րդ եւ 41-րդ տեղերը: Մեր մյուս շախմատիստների արդյունքները Թբիլիսիում ավելի համեստ էին: