Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգներ՝ «Ուլիխանյանում»

Հունիս 26,2009 00:00

Օրերս «Ուլիխանյան» մշակութային ակումբում տեղի ունեցավ 2 համերգ՝ «Ուլիխանյան» կվինտետի եւ REPRISE խմբի: «Ուլիխանյան» կվինտետը հիմնադրվել է 1997թ.: Կվինտետի հաջողության բանալին ջազի եւ դասական երաժշտության համադրությունն է: Կվինտետի հիմնադիրները՝ Մարտին Ուլիխանյանը (կլարնետ) եւ Վարդան Ուլիխանյանը (դաշնամուր), ինչպես նաեւ մյուս անդամները՝ Դմիտրի Արզումանյանը (սաքսոֆոն), Էդգար Ավետիսյանը (բաս) եւ Արմեն Ավետիսյանը (հարվածային գործիքներ) ունեն դասական երաժշտական կրթություն: Կվինտետը թողարկել է երկու ալբոմ, մեկնել է բազմաթիվ հյուրախաղերի եւ ռուսական «Կուլտուրա» հեռուստաընկերության կողմից նկարահանվող ֆիլմում ներկայացրել է Արամ Խաչատրյանի երաժշտության ջազային մշակումները:

Ինչ վերաբերում է REPRISE խմբին, այն ունի էթնո-ջազային ուղղվածություն: REPRISE-ի անդամներն են՝ Խաչիկ Սահակյանը (ստեղնաշարային գործիքներ), Վարդան Առաքելյանը (բաս), Տիգրան Սանոյանը (հարվածային գործիքներ), Երվանդ Մարգարյանը (շեփոր) եւ Ավագ Մարգարյանը (բլուլ, զուռնա):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել