Լրահոս
Օրվա լրահոսը

Երգերը՝ հումորով

Հունիս 26,2009 00:00

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ «Բեռլին Կոմեդիան Հարմոնիստս» (Berlin Comedian Harmonists) խումբը երեկ հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը՝ Հայաստանում անցկացվող «Գերմանիայի շաբաթներ 2009» ծրագրի շրջանակում էր։ 90-ականների վերջերին կազմավորված «Բեռլին Կոմեդիան Հարմոնիստս» խումբը նորից կյանքի է կոչում 30- ականների «Կոմեդիան Հարմոնիստս» խմբի երգերը՝ հումորով եւ առանձնահատուկ գրավչությամբ։ Խմբի՝ Սիդնեյում, Փարիզում եւ Հռոմում կայացած ու հաջողությամբ պսակված ելույթները վկայում են այն ցնծության մասին, որը երաժիշտներից փոխանցվում է ունկնդիրներին։ Երեկ ելույթ ունեցան խմբի հինգ երգիչները՝ Հոլգեր Օֆֆը, Օլաֆ Դրաուշկեն, Ռալֆ Շտայնհագենը, Ֆիլիպ Զայբերտը եւ Վոլֆգանգ Հյոլթցելը, դաշնակահար Հորստ Մարիա Մերցի նվագակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել