Լրահոս
Օրվա լրահոսը

Բերեզովսկին դատապարտվելո՞ւ է 15 տարի ազատազրկման

Հունիս 26,2009 00:00

\"\"

Կրասնագորսկ քաղաքի դատարանը հեռակա կարգով մեղավոր ճանաչեց ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկուն՝ «Ավտովազ» ընկերությունից 143 մլն ռուբլի հափշտակելու մեջ: Ավելի վաղ մեղադրող կողմը պահանջել էր Լոնդոնում ապրող բիզնեսմենին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Որպես գործով երկրորդ մեղադրյալ է «Լոգովազ» ընկերության նախկին տնօրեն Յուլի Դուբովը, որի համար դատախազությունը պահանջում է 9 տարի ազատազրկում: Քննության վարկածի համաձայն՝ 1994 թվականին «Լոգովազը» պայմանագիր է կնքել «Ավտովազի» հետ՝ 20 հազար մեքենա մատակարարելու մասին, բայց, ստանալով դրանք, գումարի մի մասը չի վճարել: Մեղադրական եզրակացության համաձայն՝ դրա փոխարեն 143 մլն ռուբլի ներդրվել է անշարժ գույքի եւ արժեթղթերի մեջ:

Սա Բերեզովսկու դեմ երկրորդ քրեական գործն է, որը ռուսաստանյան դատարանը քննում է հեռակա կարգով: 2009 թվականի փետրվարին բիզնեսմենը դատապարտվել է 6 տարի ազատազրկման՝ «Աերոֆլոտից» 200 մլն ռուբլի հափշտակելու համար: Դատարաններում Բերեզովսկու շահերը ներկայացնում է պետական պաշտպանը, քանի որ գործարարն այդ քրեական գործերն անվանում է քաղաքական եւ արգելում է իր փաստաբաններին մասնակցել դատավարություններին: Ռուսաստանում քննվում է եւս մի քանի գործ՝ Բերեզովսկու հետ կապված: Մասնավորապես, նա մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու կոչերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել