Երեկ «Առավոտին» ԿԳ նախարարությունից տեղեկացրին, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հաջորդ շաբաթվա ընթացքում մտադիր է հանդիպել «Առավոտում» հրապարակված «Դուքանը փակելու ժամանակը» բաց-նամակով (23.06.09) իրեն դիմած ուսուցիչների խմբի, ինչպես նաեւ հարցով շահագրգիռ այլ մասնագետների հետ: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է միասնական պետական քննության հայոց լեզվի եւ գրականության թեստերի բովանդակության վերաբերյալ մասնագետների դժգոհություններին: