Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հունիս 26,2009 00:00

«Հարգարժան վարչապետ

ՀՀ Կոտայքի մարզպետարանի համար կառավարման գործելակերպում կամայականության դրսեւորումը դարձել է աշխատանքային նորմ: Ահա հերթական փաստերից մեկը:

Դեռատիզացիոն աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով տարիներ առաջ մեր դպրոցը պայմանագիր է կնքել Հրազդան քաղաքում գործող համապատասխան լիազորություն ունեցող կազմակերպության հետ, որը բարեխիղճ, սրտացավ եւ հետեւողականորեն աշխատանքներ է կատարել եւ այսօր էլ կատարում է: Սակայն, չգիտես թե ինչու եւ որ օրենքից ելնելով, մարզպետարանը հանիրավի պահանջում էր, որ դպրոցում այդ աշխատանքները կատարելու համար պայմանագիր կնքենք իր՝ մարզպետարանի առաջարկած կազմակերպությունների հետ, որոնք գտնվում էին այլ քաղաքներում, այն էլ՝ պայմանագրային ավելի բարձր գներով:

2006 թվականի ապրիլին մարզպետարանը պահանջեց պայմանագիր կնքել «Արտակ Խալաթյան» ՍՊԸ-ի հետ, որի աշխատաոճին ծանոթ չէինք եւ ոչ էլ որեւէ ներկայացուցիչ ենք տեսել: Աշխատանք չարվեց, փող էլ չփոխանցվեց եւ արդյունքում, իբրեւ դպրոցի տնօրեն, դարձա մարզպետարանի աչքի փուշը: Ըստ երեւույթին, ուզում էին, որ հենց այնպես փող փոխանցեինք:

2008 թվականին նորից պահանջեցին պայմանագիր կնքել, այս անգամ արդեն Երեւան քաղաքում գտնվող «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ի հետ: Դպրոցը, իր շահերից ելնելով, այսօր չի կատարում մարզպետարանի ապօրինի պահանջները եւ հայտնվել է ծուղակի մեջ: Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչու մեր քաղաքում գործող մասնագիտացված կազմակերպությանը թողած, որի անձնակազմին դպրոցի աշխատողներն ու ծնողները ճանաչում են, պետք է անհայտ կազմակերպությունների հետ պայմանագիր կնքենք: Ուրեմն՝ գործն այլ ուղղությամբ է ընթանում: Պարոն վարչապետ, կասկածից վեր է, որ Դուք անտարբեր չեք անցնի նման կամայականություններ դրսեւորողների կողքով եւ կշտկեք մարզպետարանի այս գործելաոճում անպատասխանատու անձանց դիրքորոշումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել