Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորվածները ղեկավարել են ուզում

Հունիս 26,2009 00:00

Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ Կրասնոդարի երկրամասում հրատարակվող «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր, «Համշեն» կենտրոնի տնօրեն Տիգրան Թավադյանը հայտարարել է, որ Կրասնոդարի հայ համայնքի համար վիրավորական է ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ կնքված «Ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը: «Այն, ինչ մենք լսեցինք Եղեռնի հիշատակի օրվանից մեկ օր առաջ, վիրավորական է մեզ համար։ Դրա համար՝ վստահություն չունենք Հայաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ», հայտարարել է Տիգրան Թավադյանը։ Ըստ նրա, դրսում ապրող հայերը Հայաստանից սպասում ենք ինչ-որ քայլեր, որ հույսը չկտրեն՝ մի օր վերադառնալ հայրենիք՝ «ոչ թե՝ Հայաստանի Հանրապետություն, որը Հայաստանի 10%-ն է, այլ պատմական հայրենիք։ Եվ հարցեր, որ կապված են Արեւմտյան Հայաստանի հետ՝ Ղարսի կամ Սեւրի պայմանագրերը, Հայաստանը չպետք է որոշի մենակ՝ առանց Սփյուռքի հետ խորհրդակցելու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել