Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարները թերացել են, բայց բողոքո՞ւմ են

Հունիս 26,2009 00:00

Չնայած ճգնաժամին, «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից Գյումրիում երկրաշարժից տուժած անօթեւանների համար լայն թափով բնակարանաշինություն է ընթանում: ՀՀ կառավարությունը միջոցներ է գտել, ընկերությունն էլ կարողանում է սահմանված գրաֆիկով իրականացնել շինարարությունը, որն արդեն 210 000 քմ տարածք է ընդգրկում, որտեղ 22 շենք է վեր խոյանում: Ինչպես տեղեկացանք, երեկ մի քանի շինարար բողոքել է ընկերությունից, թե աշխատավարձերը ցածր են, աշխատանքային ժամերը՝ երկար: Մինչդեռ, ինչպես ընկերությունից «Առավոտի» հետ զրույցում նշեցին, իրականում աշխատավարձը ոչ թե ժամավճարով է, այլ՝ գործարքային. «Կան խմբեր, որոնք ինչ-որ տեղ թերանում են, ինչ-որ տեղ փորձը չի հերիքում եւ չեն հասցնում պլանային աշխատանքը կատարել իրենց նախընտրած ժամում: Մենք նրանց ազատում ենք աշխատանքից, եւ նրանք խնդիրն իրենց պակաս պրոֆեսիոնալիզմի մեջ պիտի փնտրեն»: Ընկերությունը համարում է, որ «բնակարանները ժամանակին կառուցելն ու երկրաշարժից հետո 20 տարուց ավելի տնակներում ապրող անօթեւաններին օր առաջ տրամադրելը՝ մեզ համար ավելի կարեւոր է, քան աշխատանքում թերացող, պլանային աշխատանքները չհասցնող մի քանի շինարարների քմահաճույքները»: Նշենք, որ շինարարությունում այսօր աշխատում է 700 մարդ, որից շատերը մինչեւ 180 000 դրամ աշխատավարձ են կարողանում ստանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել