Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին կասեցրել է վտանգը

Հունիս 26,2009 00:00

Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԵՊՀ դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիի շրջանում մեծ ծավալով ներդրումներ են կատարվում։ Վրաստանի նախագահը նշել է, որ «երկու երկրների համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն հաղորդակցության ուղիներով. համագործակցությունը պետք է լինի մեր երկրների տնտեսական ինտեգրման մակարդակով»։ Մ. Սահակաշվիլին նշել է նաեւ, որ «Վրաստանը Հայաստանի ընկերն է եւ մեր երկրների միջեւ սահմանը պայմանական է»։ Նրա խոսքերով, տարածաշրջանում երկու երկրների տնտեսությունները չեն կարող գոյություն ունենալ առանձին-առանձին։ Վրաստանի նախագահը տեղեկացրել է նաեւ՝ Հայաստանի հետ ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագրի կնքման մասին, եւ կարեւորել է մեր երկրի հետ համատեղ սահմանային մաքսակետեր ստեղծելու խնդիրը, ինչը հնարավորություն կտա ավելի հեշտ անցնել սահմանը։ Մ. Սահակաշվիլին նշել է նաեւ, որ իրենք շահագրգռված են, որպեսզի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ մեծանա ապրանքաշրջանառությունը։

Մեկնաբանելով հայ-վրացական սահմանում ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ կատարված միջադեպը, Մ. Սահակաշվիլին նշել է հայ-վրացական հարաբերությունների զարգացման դեմ ուղղված վտանգավոր գործունեության կանխարգելման անհրաժեշտության մասին՝ այդ թվում նաեւ կոշտ միջոցներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել