Լրահոս
Օրվա լրահոսը

Կլինի Աբրահամի վերջի՞ն մենամարտը

Հունիս 25,2009 00:00

Գերմանական մամուլը նշում է, որ IBF-ի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ ծագումով թուրք Մահիր Օրալի միջեւ հունիսի 27-ին նշանակված մենամարտը հայ բռնցքամարտիկի համար կարող է վերջինը լինել միջին քաշային կարգում: Աբրահամը վաղուցվանից քաշ գցելու հետ կապված խնդիրներ է ունենում, դրա պատճառով էլ պլանավորում է շուտով տեղափոխվել երկրորդ միջին քաշային կարգ:

Համընդհանուր համոզմամբ, Արթուրի եւ WBC/WBO վարկածներով չեմպիոնական տիտղոսների տիրակալ, ամերիկացի Կելլի Պավլիկի միջեւ գոտիների միավորման մենամարտն ամենասպասվածն է միջին քաշային կարգում: Սակայն Պավլիկը եւ նրա պրոումոթերները, հայ բռնցքամարտիկի խոսքերով, խուսափում են իր հետ հանդիպելուց: «Ես հայտարարում եմ, որ Պավլիկը խուսանավում է ինձ հետ մենամարտից,-Աբրահամի խոսքերը մեջբերում է «Boxing Scene.com»-ը:- Նա մեկ վնասվածք է ստանում, մեկ հրաժարվում: Նրանք միշտ էլ մի պատճառաբանություն գտնում են: Ես նրանց չեմ հասկանում: Ես պատրաստ եմ Պավլիկի հետ մենամարտել»:

Աբրահամը վստահ է, որ ավելի բարձր քաշային կարգում ավելի ուժեղ կլինի: «Իմ մարզիչ Ուլի Վեգներն ասում է, թե առայժմ ես մենամարտում եմ իմ իրական հնարավորությունների 60%-ի չափով: Իսկ եթե նա է այդպես ասում, ուրեմն դա այդպես է եւ նրան հավատում եմ: Մեկ քաշային կարգ բարձրանալով՝ մենք կլրացնենք պակասող 40%-ը, եւ ես ավելի հզոր կդառնամ»,- եզրափակել է Արթուր Աբրահամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930