Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ֆրանսիա՝ 9,5:6,5

Հունիս 25,2009 00:00

Երեկ Փարիզի «Castell-Paris» հյուրանոցում սկսվեց արագ շախմատի Ֆրանսիա-Հայաստան ընկերական մրցամարտը, որում հաղթողի հիմնական հավակնորդ համարվում է Հայաստանի թիմը:

Ըստ մրցակարգի՝ շախմատիստներին պարտիայի համար տրվում է 15 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացումով:

Առաջին օրը 9,5:6,5 (3:1, 1,5:2,5, 2:2, 3:1) հաշվով ընդհանուր հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող մեր հանրապետության ազգային հավաքականը: Հայաստանցի գրոսմայստերների (նրանք խաղացել են չորսական պարտիա) անհատական ցուցանիշներն են. Լեւոն Արոնյան, Տիգրան Պետրոսյան եւ Վլադիմիր Հակոբյան՝ 2,5-ական միավոր, Գաբրիել Սարգսյան՝ 2,0, Ֆրանսիայինը՝ Մաքսիմ Վաշյե Լագրավ՝ 2,5, Ժոել Լոթյե եւ Քրիստիան Բաուեր՝ 1,5-ական, Լորան Ֆրեսինե՝ 1,0:

Այսօր մրցամարտի երկրորդ եւ վերջին օրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930