Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՀԱՄԱՆԵՐՎՈՒՄ ԵՆ

Հունիս 25,2009 00:00

ՀՀ ԱԺ հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, ԱՆ քրեակատարողական հիմնարկներից երեկվա դրությամբ ազատ է արձակվել թվով 103 անձ: Կրճատվել է 4 անձի պատժի չկրած մասը: Ըստ քրեակատարողական հիմնարկների՝ պատկերն այսպիսին է.

«Նուբարաշեն» ՔԿՀ- ազատվել է 35 անձ,

«Արթիկ» ՔԿՀ- ազատվել է 5 անձ, 2-ի պատժաչափը կրճատվել է,

«Վանաձոր» ՔԿՀ- ազատվել է 12 անձ,

«Գորիս» ՔԿՀ- ազատվել է 5 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է,

«Վարդաշեն» ՔԿՀ- ազատվել է 22 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է,

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ- ազատվել է 7 անձ,

«Աբովյան» ՔԿՀ կանանց տեղամաս- ազատվել է 5 անձ, իսկ անչափահասների տեղամասից՝ 3 անձ,

«Մեղրի» ՔԿՀ- ազատվել է 7 անձ:

«Առավոտի» տեղեկություններով, դատարկվել է նաեւ ռազմական ոստիկանության մեկուսարանը: Այնտեղից ազատ է արձակվել 25 կալանավորված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930