Լրահոս
Օրվա լրահոսը

Հաագայի «Աբովյանը» 25 տարեկան է

Հունիս 25,2009 00:00

Հաագայում (Նիդեռլանդներ) գործող հայկական «Աբովյան» մշակութային ընկերությունը 25 տարեկան է:

Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը»՝ հղում անելով Հաագայից ստացված հաղորդագրությանը, տարեդարձի առթիվ ընկերությունը կազմակերպում է հայկական կինոփառատոն` համագործակցելով Հաագայի Filmhuis Den Haag-ի եւ երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոների հետ: Հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք փառատոնը կներկայացնի հայկական կինոյի անցած ուղին: Նախատեսվում է նաեւ հրատարակել որոշ գրքեր: Անցած 25 տարիների ընթացքում «Աբովյան» հայկական մշակութային ընկերությունը հետաքրքիր է դարձրել Նիդեռլանդների հայ համայնքի մշակութային կյանքը` կազմակերպելով շաբաթական հանդիպումներ եւ հայոց լեզվի, պատմության ու մշակույթի դասընթացներ, միջոցառումներ, հրատարակելով պարբերականներ: «Աբովյան» մշակութային ընկերությունը միշտ սերտ հարաբերությունների մեջ է եղել Հայաստանի եւ Սփյուռքի հասարակական ու մշակութային կազմակերպությունների հետ: Բազմիցս դերասանական խմբեր եւ անհատներ են հրավիրվել մշակութային ծրագրերին մասնակցելու համար: Մշակութային կենտրոն են այցելել նաեւ ուսանողներ, մարզիկներ, գիտնականներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել